Հայ արտահանողների և ՌԴ առևտրային ցանցերի գործակցությունը կընդլայնվի

Հայ արտահանողների և ՌԴ առևտրային ցանցերի գործակցությունը կընդլայնվի

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը:

ՏՄՊՊՀ նախագահը խոսել է հանձնաժողովի նախաձեռնությամբ սկիզբ դրված և հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության մասին ՝ ներկայացնելով արդյունքներն ու առաջիկա անելիքները, տեղեկացնում է ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:

Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո, Հանձնաժողովը մի քանի անգամ Հայաստան է հրավիրել ռուսական խոշոր առևտրային ցանցերի հիմնադիր-ղեկավարների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և առկա ընթացակարգային խնդիրների լուծման նպատակով:

«Գոհունակությամբ եմ նշում, որ մեր երկկողմ հետևողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաև ինչը շատ կարևոր է ՝ մատակարար-առևտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին»,- նշել է Շաբոյանը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահը կարևորել է նաև ՀՀ Մրցակցային մարմնի նախաձեռնությամբ ստեղծված «ԵԱՏՄ անդամ-պետություններում առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի» կիրառումը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս իրավական հիմքի վրա դնել և կանոնակարգել մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները:

Ասվել է, որ օրենսգրքի մշակման ժամանակ ՏՄՊՊՀ-ը հիմքում դրել է տնտեսական բարեխիղճ մրցակցության վրա հիմնված գործունեությունը՝ կարևորելով ինչպես ներկրմամբ այնպես էլ արտահանմանբ զբաղվող տնտեսվարողներիի իրավական լիարժեք պաշտպանվածության խնդիրը: Վարքագծի կանոններով հստակ սահմանվել են ապրանքի ձեռքբերման, իրացման, վճարման պայմանները, համագործակցության մեխանիզմները, ամրագրվել են նաև փոխադարձ պարտավորվածություններն ու նաև տարաձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները:

Նիստին ներկա «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ)» ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ինչպես բարձր մակարդակով ներկայացված բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի մշակման, այնպես էլ ՀՀ մրցակցային մարմնի նախաձեռնությամբ հիմք դրված համագործակցության համար: Նրանք տեղեկացրել են, որ արդեն իսկ ակտիվորեն համագործակցում են կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի և այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող հայկական մի շարք ընկերությունների հետ, որոնք հաջողությամբ արտահանում և իրացնում են իրենց արտադրանքը ՌԴ խոշոր առևտրային ցանցերում և նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցության շրջանակները:

Հանդիսանալով ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ՝Շաբոյանը մասնակցել է նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի ընթացքում քննարկվել են նախորդ տարի իրականացված աշխատանքներն ու 2017 թվականի ծրագրերը: Քննարկվել են նաև համատեղ ուսումնասիրությունների ընթացքը՝ կաթնամթերքի, ծխախոտի, ավիափոխադրումների, դեղորայքի և այլ շուկաներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---