Մահացել է դիվերսիայի ընթացքում վիրավորված ևս մեկ ադրբեջանցի զինծառայող![]() 28 փետրվարի 2017 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 25-ի գիշերն Արցախի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիայի ընթացքում վիրավորված ադրբեջանցի զինծառայողներից մեկը մահացել է: Այդ մասին է հայտնում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Զոհվածն Էլվին Սուլեյման օղլու Ախմեդովն է: Նրա զինվորական կոչումն ու կենսագրական տվյալները չեն նշվում: Փետրվարի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը: Փետրվարի 27-ին Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի լույս 25-ի գիշերն ադրբեջանական դիվերսիայի կասեցման ընթացքում սպանված դիվերսանտների մարմինների տարհանման գործընթացը ժամանակին չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |