Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ:

Ինչպես հաղորդում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պաատսխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մարտի 6-ին և լույս 7-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

Արցախի ՊՆ հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---