ԵԱՀԿ ՄԽ-ում հուսով են՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները մոտ ապագայում կհանդիպեն

ԵԱՀԿ ՄԽ-ում հուսով են՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները մոտ ապագայում կհանդիպեն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներ տեղի են ունենում մշտապես: Ժամանակ առ ժամանակ, այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Չեմ ցանկանում պատրանք ստեղծել, որ նման հանդիպում կկայանա շուտով: Սակայն մենք հույս ունենք, որ նախագահները կհանդիպեն մոտ ապագայում», - Բաքվում կայացած ասուլիսում ասել է Հոգլանդը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ամերիկացի համանախագահի խոսքով, Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջատար դիրք է զբաղեցրել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մարտի 11-ից Բաքվում են:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Միջնորդներն ընդգծել են, որ հրադադարը հարգելը շարունակվող բանակցությունների հիմնաքարն է և շեշտել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---