Դինքի գործով 8 մարդու բերման ենթարկելու որոշում է կայացվել

Դինքի գործով 8 մարդու բերման ենթարկելու որոշում է կայացվել

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 մարդու բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Նրանցից վեցը բերման են ենթարկվել, որոնց թվում է նաև լրագրող Մուամմեր Այը։

Դատախազ Գյոքալփ Քյոքչուն 8 կասկածյալի բերման ենթարկելու որոշում է կայացրել։ Դինքի սպանությունն իրագործող Օգյուն Սամասթը 2007թ․ հունվարի 20-ին բերման է ենթարկվել և տեղափոխվել Սամսունի ոստիկանություն։ Այնտեղ գտնվելու ընթացքում լուսանկարներ և տեսանյութեր են արվել, որում Սամասթը Աթաթուրքի՝ «հայրենիքի հողը սուրբ է, չի կարող թողնվել բախտի քմահաճույքին» խոսքերը կրող թուրքական դրոշի դիմաց է։

Այդ լուսանկարներն ու տեսահոլովակները որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ են դրվել 2007-ին և 2016-ի սեպտեմբերին։ Սրա առնչությամբ որոշում է կայացվել բերման ենթարկել ութ կասկածյալի, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը հղումով գրում է «Ակոսը»։

Լրագրողներ Մուամմեր Այը, Մուրադ Բայրաքը, Յուքսել Ավան, Բիրոլ Ուստաօղլուն, Յակուբ Քուրթարանը և Ահմեդ Չեթիները բերման են ենթարկվել։

Պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---