ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականների հետ քննարկել է Ցեղասպանության ճանաչման գործընթացը![]() 24 մարտի 2017 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դևիդ Վալադաոյի և Դևիդ Թրոթի, ինչպես նաև հանձնախմբի անդամ Դուգլաս Լամբըրնի հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին` Հայաստանին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու հայկական շահերը Կոնգրեսում պաշտպանելու համար: Դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության և Հայաստանի կողմից բազմաթիվ փախստականներ ընդունելու հարցերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կոնգրեսականները հավաստիացրեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը շարունակական կլինեն: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Դեյվիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբում իրենց գործընկերների հետ ցեղասպանության դեմ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որում ԱՄՆ-ին կոչ է արվում կիրառել Հայոց ցեղասպանության դասերը՝ կանխելու Միջին Արևելքում ներկայիս վայրագությունները: Օրենսդրական նախաձեռնությանը զուգահեռ՝ Հայկական հարցերով հանձնախումբը նաև կոնգրեսականների ստորագրություններ է հավաքում առաջիկա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով հիշատակելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ: Ընթերցեք նաև. Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի նախագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |