ԱՄՆ-ում Ցեղասպանության թանգարանի համար նախատեսված շենքը վաճառվել է $57 մլն դոլարով

ԱՄՆ-ում Ցեղասպանության թանգարանի համար նախատեսված շենքը վաճառվել է $57 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Ազգային բանկի նախկին շենքը, որտեղ Գաֆեսճյան ընտանիքը մտադիր էր Հայոց ցեղասպանության թանգարան բացել, վաճառվել է Lincoln Property ընկերությանը: «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը վաճառել է շենքն ու մերձակա 3 հողամասը $57 մլն դոլարով, գրում է The Business Journal-ը:

Գնորդը G Street Holdings LP ընկերությունն է և Lincoln Property-ի ավագ փոխնախագահ Բարի Նիքոլսը: Lincoln Property-ին գնել է անշարժ գույքը Pearlmark ընկերության հետ համատեղ:

Lincoln Property-ին 2016-ի օգոստոսին որոշեց վերակառուցել բանկի նախկին շենքն ու մոտակա շինությունը, այդ թվում գրասենյակային 11-հարկանի շենքը: 1920-ականներին կառուցված բանկի պատմական շենքը կծառայի որպես ընկերության գլխամասի մուտք:

«Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը (ԳԸՀ) ստեղծվել է 1996-ին Նյու Յորքում Ջերարդ Գաֆեսճյանի կողմից: Հիմնադրամում ներդրվել է ավելի քան 50 մլն դոլար Հայաստանի պատմամշակութային արժենքերի պահպանմանն աջակցելու նպատակով: Գաֆեսճյանը նաև Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների անդամն էր: «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը (ԳԸՀ) մեծ նվիրատվություն է արել հօգուտ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցման:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---