Հոլիվուդյան դերասան Դոն Չիդլն իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին

Հոլիվուդյան դերասան Դոն Չիդլն իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Դոն Չիդլը, որը հայտնի է իր դերակատարումներով «Ռուանդա» հյուրանոցը», «Օուշենի 13 ընկերները» ֆիլմերում, իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմին:

Դոն Չիդլը երկու անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի», ներկայացվել է Օսկարի 2005-ին, երկու անգամ BAFTA-ի և բազմիցս անգամ «Էմմիի» (1999-ին՝ երկու անգամ, 2002-ին, 2003-ին, 2012-ին):

«Ես տեսել եմ ցեղասպանության հետևանքները Դարֆուրում և խոստացել ինքս ինձ, որ պայքարելու եմ ցեղասպանությունների դեմ» ,-ասել է Չիդլը:

Դերասանը Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել #KeepThePromise հեշթեգով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ջորջ Քլունիին ուղեկցում էր կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին:

Ֆիլմին աջակցություն են հայտնել նաև Լեոնարդո ԴիԿապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Էլթոն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---