Կարայան. 2017-ին $850 մլն-ի ներդրումների աղբյուրներն ու իրականացնողները հստակ են

Կարայան. 2017-ին $850 մլն-ի ներդրումների աղբյուրներն ու իրականացնողները հստակ են

PanARMENIAN.Net - Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ Հայաստանի տնտեսություն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը:

«3,2 մլրդ դոլարի մասին է հայտարարվել ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են», - ասաց Սուրեն Կարայանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում: Ներդրումներ կլինեն նաև դեղագործության ոլորտում և սննդի վերամշակման ոլորտում:

«Ինչ վերաբերում է աղբյուրներին, ինչպես գիտեք, այստեղ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբ, դա մեկ աղբյուր: Մնացածը` շատ բազմազան աղբյուրներ են, կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրություն են հայտնել և արդեն իսկ սկսել են ներդրումներ իրականացնել», - ասել է Սուրեն Կարայանն` ավելացնելով, որ ներդրողների թվում կան ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ այլ երկրներում ապրող ազգությամբ հայեր:

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ստորագրվելիք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծն արժանացել է գործադիրի հավանությանը:

Հիմնադրամը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն` դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստ

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---