«Ок Հայաստան». Մոսկվայում պատմել են ՀՀ զբոսաշրջային գրավչության մասին![]() 13 ապրիլի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանն ապրիլի 12-ին «Ок Հայաստան» խորագրով միջոցառմանը ներկայացվել է ՀՀ զբոսաշրջային գրավչությունը: Միջոցառումն ուղղված էր ՀՀ և ՌԴ զբոսաշրջության ոլորտների առանցքային ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: Շնորհանդեսին մասնակցել է ՌԴ և ՀՀ տուրօպերատորների, կորպորատիվ միջոցառումների ներկայացուցիչների, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային լրատվական կենտրոնների, ինչպես նաև հայ արտադրողների, ՌԴ առաջատար ավիափոխադրողների ավելի քան 100 ներկայացուցիչ: Նշվում է, որ իր ելույթում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը կարևորել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության սերտացումը, այվ թում ՀՀ շահագրգիռ մարմինների և ՌԴ մասնավոր հատվածի միջև՝ անդրադառնալով նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների պատշաճ ներկայացմանը լրատվամիջոցներում: Հյուրերի համար վիրտուալ շրջագայություն էր կազմակերպվել Հայաստանով, ներկայացվել են ՀՀ-ում կորպորատիվ զբոսաշրջության հնարավորությունները, ինչպես նաև հայկական ուտեստները: Միջոցառման ավարտին խաղարկվել են ավիատոմսեր և Հայաստանում հանգստի զբոսաշրջային փաթեթներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |