Հայկական կողմը կիրազեկի ԵԱՀԿ-ին Ադրբեջանում կայանալիք զորավարժությունների ապօրինության մասին![]() 14 ապրիլի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժությունները տեղի են ունենում ԵԱՀԿ փաստաթղթերի խախտմամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Այստեղ հստակորեն կա ԵԱՀԿ-ի թիվ 9/12 որոշման խախտում և Վիեննայի փաստաթղթով ստորագրված պարտավորության խախտում», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ այդ մասին հայկական կողմը կիրազեկի ԵԱՀԿ-ին: Ստորագրված փաստաթղթերը ենթադրում են, որ զորավարժություն անցկացնող ԵԱՀԿ անդամ երկիրը պարտավոր է այդ մասին իրազեկել կազմակերպության բոլոր անդամներին: Ապրիլի 16-21-ն Ադրբեջանում անցկացվելու է զորավարժություն, որում ներգրավված է լինելու մոտ 30.000 զինծառայող, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |