Ֆլորենցիայում մեկնարկող Հեծանվագիշեր-2017-ը կավարտվի Երևանում

Ֆլորենցիայում մեկնարկող Հեծանվագիշեր-2017-ը կավարտվի Երևանում

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 23-ի գիշերը իտալական Ֆլորենցիայում մեկնարկում է Հեծանվագիշեր-2017 միջազգային նախագիծը: Դա պատմաճարտարապետական շրջագայություն է աշխարհի քաղաքներով գիշերային հեծանվային զբոսանքների ձևաչափով:

Ծանոթանալով Ֆլորենցիայի ճարտարապետությանը՝ հեծանվորդները կուղևորվեն Վերոնա, հետո Կազան, Մոսկվա, Սերգիև Պոսադ, Իրկուտսկ և Կրասնոյարսկ, գրում է Rusarminfo-ն:

Հեծանվային արշավի վերջնակետը կլինի Երևանը, ուր Հեծանվագիշեր-2017-ի մասնակիցները կժամանեն հոկտեմբերի 7-ին:

Ըստ կանոնների, հեծանվորդների արագությունը քաղաքներից յուրաքանչյուրում էքսկուրսիաների ժամանակ չպետք է գերազանցի 8 կմ/ժ, դա թույլ կտա հիանալ տեսարժան վայրերով:

Հեծանվագիշերն անցկացվում է ամեն տարի 2007-ից ի վեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---