Ապրիլի 24-ին քաղաքացիներն անվճար կտեղափոխվեն Ծիծեռնակաբերդ22 ապրիլի 2017 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 31-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2017թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. Թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ: Թ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով: Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 22-ին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենալու «Հուշաքարտեզ» միջոցառումը, որին մասնակցելու են 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ Հայաստանից և սփյուռքից: Միջոցառումը կսկսվի ժամը 15:00-ին: Մուտքն ազատ է։ Ապրիլի 22-ին՝ 19:00-ին, Հաղթանակի զբոսայգու Արենի լճի տարածքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառության: Ապրիլի 23-ին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կկայանա արդեն ավանդական դարձած Ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Երթը կմերկնարկի Ազատության հրապարակից ժամը 20:00-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |