«Խոստումի» դիտումն ամերիկյան կինոթատրոններում փորձում են տապալել

«Խոստումի» դիտումն ամերիկյան կինոթատրոններում փորձում են տապալել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կինոթատրոնների այցելուները դժվարությունների են բախվում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի տոմսերը գնել փորձելուց: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Իր խոսքերով, որոշ կինոթատրոններում մեծ քանակությամբ տոմսերի նախնական գնում է տեղի ունենում, ինչից հետո՝ ցուցադրումից կարժ ժամանակ առաջ, դրանք հետ են վերադարձվում: Որպես հետևանք կինոթատրոնները չեն հասցնում վաճառել ազատված տոմսերն, ու դիտումն անցնում է կիսադատարկ դահլիճներում:

«Սա ցավալի է, սակայն ոչ զարմանալի, հաշվի առնելով ժխտողականության դառը փորձը Կապիտոլիումի բլուրից մինչև Հոլիվուդ», - նշել է Համբարյանը, ենթադրելով, որ մեքենայության հետևում թուրքական կողմն է կանգնած:

Ընթերցողներից մեկը պատմել է նրան, որ «Խոստման» լավագույն տոմսերը գնված էին դեռևս շաբաթներ առաջ, ինչի պատճառով նա ստիպված դահլիճում վատ տեղեր էր ամրագրել: Ցուցադրման ժամանակ նա ականատես է եղել կիսադատարկ դահլիճին, ու երբ բացատրություն է խնդրել կինոթատրոնի աշխատակիցներիս, վերջիններս պատմել են նկարագրված մեխանիզմի մասին:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Կարդացեք նաև. Ջենիֆեր Լոպեսը միացել է «Խոստումը» ֆիլմի #KeepThePromise արշավին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---