Թբիլիսիում Ջահերով երթի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել ընդունել Ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Մեկ տարվա ընդմիջումից հետո «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունն ապրիլի 23-ին Թբիլիսիում Ջահերով երթ է իրականացրել: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին կազմակերպված Ջահերով երթը սկիզբ է առել Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն: Ջահերով, մոմերով, Հայաստանի և Վրաստանի պետական դրոշներով, ճանաչում, դատապարտում, հատուցում վանկարկելով` ցուցարարները պողոտայի մայթերով 15 րոպե տևողությամբ երթ են իրականացրել, հաղորդում է Aliq.ge կայքը: «Ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի, որպեսզի այն չկրկնվի, այսօր մենք հենց այդ ճանաչմանը հասնելու նպատակով ենք կազմակերպել երթը»,- ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության տեղեկատվական բաժնի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանը: Արդեն Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում երթի մասնակիցները փոքր հանրահավաք են անցկացրել: Ցուցարարները կոչով դիմել են նաև Վրաստանի կառավարությանը՝ «Մի կողմ դնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը և ընդունել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը»: Ցույցի մասնակիցները նաև երգել են «Գետաշեն» երգը: Ջահերով երթի անվտանգությունն են ապահովել տասնյակ ոստիկաններ, ներկա էին նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: 2015 թվականին հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում 2007 թվականից կազմակերպվող Ջահերով երթը չէր իրականացվել` հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք հնարավոր սադրանքների վերաբերյալ: Այս տարի ևս, Թբիլիսիի քաղաքապետարանը նպատակահարմար չէր համարել Ջահերով երթի անցկացումը` պատճառաբանելով, թե քաղաքի կենտրոնական պողոտայում նման միջառման անցկացումը կարող է խոչընդոտել երթևեկությանը: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի երթին ներկա չէին հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |