Աթեշյանը Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը երաշխտագիտությամբ հիշատակել է Էրդողանին24 ապրիլի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է եկել խոսքով, որի ընթացքում երախտագիտությամբ հիշատակել է Թուրքիայի նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը։ Պատարագին, որը մատուցել է արքեպիսկոպոս Աթեշյանը, ներկա են գտնվել մոտ հարյուր հայ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայի վարչապետը 2014-ին պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն է հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Էրդողանը ձևակերպել քր որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակել իբրև «ընդհանուր ցավ»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 |