Ասանժ. Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը Ցեղասպանության մասին24 ապրիլի 2017 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Wikileaks նախագծի հիմնադիր և ղեկավար Ջուլիան Ասանժն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի վարվող քաղաքականությանը: «Հայոց ցեղասպանության արդյունքում 1.5 մլն մարդ զոհվեց: Ես գիտեմ դա, ուսումնասիրել եմ այդ փաստը, իսկ Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը», - գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում: Wikileaks նախագծում հայ-թուրքական հարաբերությունների ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերաբերյալ բազմաթիվ գաղտնազերծված փաստաթղթեր կան: Մասնավորապես, նախագիծը պարզել էր, ինչպես էր Քլինթոնի շտաբն 2015-ին քննարկում է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը: 2011 թվականից Wikileaks-ի հիմնադիր Ասանժը մշտապես ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Շվեդիայի իշխանությունները մեղադրում են նրան բռնաբարության մեջ, ինքը ակտիվիստը մեղադրանքը քաղաքական պատվեր է համարում ու քաղապաստան է հայցել լատինոամերիկյան երկրի իշխանություններից: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |