Ադրբեջանը զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ստացել ՌԴ-ից

Ադրբեջանը զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ստացել ՌԴ-ից

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով գրում է Razm.info-ն:

Նշվում է, որ ՊՆ կայքում զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են:

Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:

2007-2008 թվականներին Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---