ՀՀ ամենախոշոր հարկատուները հունվար-մարտին ավելացրել են հարկերը մոտ 12%-ով

ՀՀ ամենախոշոր հարկատուները հունվար-մարտին ավելացրել են հարկերը մոտ 12%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների ծառայությունը հրապարակել է 2017-ի հունվար-մարտ ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

Առաջին 5 խոշոր հարկատուն 2017-ի առաջին եռամսյակում վճարել է 35.4 մլրդ դրամի հարկ և տուրք, իսկ 2016-ի նույն ժամանակահատվախում՝ 27.7 մլրդ դրամ:

Բոլոր 1000 հարկատուն 2017-ի առաջին եռամսյակում վճարել է 174.9 մլրդ դրամ, իսկ 2016-ի նույն ժամանակահատվախում՝ 156.5 մլրդ դրամ (11.8% աճ):

Ըստ հրապարակված տվյալների, ցանկը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան», որը պետբյուջե է վճարել 16.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: Ընկերությունը 2016-ի նույն ժամանակահատվածում 15.6 մլրդ էր վճարել:

Երկրորդ տեղում «Գրանտ Տոբակո» հայ-կանադական ՀՁ-ն է՝ 5.4 մլրդ դրամով՝ 2016-ի առաջին եռամսյակի 2.9 մլրդ դրամի փոխարեն:

Երրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 4.7 մլրդ դրամով՝ 2016-ի հունվար-մարտի 1.9 մլրդ դրամի փոխարեն:

Չորրորդ տեղում է «Ալեքս Հոլդինգը»՝ 4,4 մլրդ դրամով՝ 2016-ի առաջին եռամսյակի 3.3 մլրդ դրամի փոխարեն:

Հինգերորդն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 4.1 մլրդ դրամով՝ նախորդ տարվա հունվար-մարտի 4 մլրդ դրամի դիմաց:

Խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակը 2016-ին, ինչպես և 2015թ.-ին, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---