Ապրիամովն ազատվել է ՀՀ Զու գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից

Ապրիամովն ազատվել է  ՀՀ Զու գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից

PanARMENIAN.Net - Էնրիկո Ապրիամովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից:

Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Էնրիկո Ալեքսանդրի Ապրիամովը ծնվել է 1954-ին Թբիլիսիում: ՀՀ ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։

1971-ին ընդունվել և 1975-ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը։

2000-ին ավարտել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։

1971-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2000-ին ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ։

2000-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ապա նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ ՀՀ նախագահի 2013-ի օգոստոսի 12-ի հրամանագրով զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014-ի մարտի 14-ը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---