ԿԽՄԿ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներին. Հայկական կողմը չի գնդակոծել կոմիտեի աշխատակիցներին

ԿԽՄԿ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներին. Հայկական կողմը չի գնդակոծել կոմիտեի աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ԿԽՄԿ-ն, հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունը հայկական զինված ուժերի կողմից Աղդամի շրջանում Կոմիտեի աշխատակիցներին գնդակոծելու վերաբերյալ:

ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ կոմիտեի աշխատակիցներն այդ օրը եղել են Աղդամի շրջանում, սակայն նրանք թիրախ չեն դարձել:

Ըստ նրա, Կոմիտեն տարբեր հումանիտար նախագծեր է իրականаցնում սատարելու համար քաղաքացիական բնակչությանը՝ շփման գծին և հայ-ադրբեջանական սահմանին հարակից տարածքներում:

«ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք հաստատում ենք, որ մեր աշխատակիցներն այնտեղ են եղել մայիսի 4-ին: Սակայն ոչ մի հատկանիշ ու հիմք չկա պնդելու, թե թիրախավորվել են մեր աշխատակիցները կամ ԿԽՄԿ տրանսպորտային միջոցները»,-ասել է Հուսեյնովան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Մայիսի 4-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել թե ԿԽՄԿ աջակցությամբ իրականացվող «վերանորոգման աշխատանքների ժամանակ հայկական կողմն իբր գնդակոծել է տարածքում աշխատող Աղդամի մեխանիկական ոռոգման վարչության աշխատակիցներին ու տեխնիկան»: Ասվում էր, թե պատահարի վայրում եղել են նաև ԿԽՄԿ աշխատակիցները: Նշվում էր, որ «ոչ ոք չի տուժել, սակայն տեխնիկան և սարքավորումները վնասվել են»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---