ԱԿԲԱ. Բիզնեսը 100 օր ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից![]() 11 մայիսի 2017 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի hայաստանյան բիզնեսին: Մայիսի 10-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բիզնես հաճախորդներին կտրամադրվեն վարկային միջոցներ 3-ից 6 տարի տևողությամբ՝ - մինչև 100 միլիոն դրամով՝ սկսած 12% տարեկան տոկոսադրույքից, - մինչև $250.000 և եվրոյով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից: Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 0% տարեկան անվանական տոկոսադրույքով առաջին 100 օրացուցային օրերի համար: Բացի այս, առաջարկից օգտվող գործարարներին կտրամադրվեն հետևյալ լրացուցիչ առավելությունները՝ - Անվճար ArCa Business և Visa Business քարտեր - Ավճար ACBA Online և ACBA Mobile ծառայություններ - Անվճար POS-տերմինալի տեղադրում - Աշխատավարձային քարտերի սպասարկում բանկում գործող լավագույն պայմաններով - GREEN LEASING պրոդուկտից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն Այս առաջարկով բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, իր աջակցությունն է ցուցաբերում ՓՄՁ բիզնեսի զարգացմանը: Առաջարկվող բիզնես վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |