Ռոստովի շրջանում ազգայնականները հայերի են ծեծել. Հայրը հաշմանդամություն ունի![]() 11 մայիսի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Ռոստովի շրջանում ազգայնականները հայազգի հոր և որդու են ծեծել ազգային հողի վրա: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել սովորական աշխատանքային օրում: Կարեն անունով տղամարդն իր բեռնատարով մեկնում էր պատվեր կատարելու: Իսկ առաքման հասցեում խորովածով և ալկոհոլով մի խումբ տղամարդիկ էին հանգստանում: Նրանց դուր չի եկել Կարենի արտաքինը և նրանք սկսել են վիրավորական արտահայտություններ բղավել նրա հասցեին ազգային պատկանելության հատկանիշով, գրում է privet-rostov.ru-ն: Որոշ ժամանակ Կարենին հաջողվել է զսպվածություն ցուցաբերել, սակայն խմած տղամարդիկ շարունակել են վիրավորել նրան, ինչին Կարենը պատասխանել է հայհոյանքով: Անմիջապես 15-հոգանոց խումբը հարձակվել է երիտասարդի վրա, սկսել է ծեծել ու դանակահարել է: Կարենը հասցրել է զանգահարել հորը: Երբ դեպքի վայր է եկել Կարենի հայրը, որը երկու ոտքերից զրկված հաշմանդամ է, նրա վրա էլ են հարձակվել՝ դուրս են քաշել մեքենայից, սկսել են ծեծել: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: ՌԴ Ռոստովի մարզի ՆԳՆ վարչությունը հայտարարել է, որ փաստի առնչությամբ ստուգումներ կիրականացվեն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |