Կալիֆորնիայի պետբյուջեից միջոցներ կհատկացնեն Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար

Կալիֆորնիայի պետբյուջեից միջոցներ  կհատկացնեն Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայից ընտրված ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն հայտարարել է, որ նահանգապետ Ջերի Բրաունը վերանայել է Կալիֆորնիայի պետական բյուջեն և $1 մլն է հատկացրել Pasadena Playhouse թատրոնի և Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի համար:

«Մինչ մյուսները հանձնվել էին, ես աշխատում էի գովեստի արժանի այդ երկու նախագծերի համար միջոցներ հատկացնելու համար: Ես շատ ուրախ եմ և երախտապարտ, որ նահանգապետը պատասխանել է իմ խնդրանքներին ու վերականգնել է Կալիֆորնիայի 25-րդ Պետական սենատական շրջանում այդ երկու ականավոր նախագծի ֆինանսավորումը»,-ասել է Պորտանտինոն, գրում է Asbarez-ը:

Հայկական թանգարանի գլխավոր նպատակն է ներկայացնել ամերիկահայերի փորձն ու ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանությունը: Թանգարանի շենքում կգործեն ցուցասրահներ, ուսումնական կենտրոններ, փոքր թատրոն և լսարաններ: Թանգարանը, որի մակերեսը կկազմի 1,7 հա, շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---