Հակառակորդը 60 և 82 մմ ականանետեր է կիրառել![]() 13 մայիսի 2017 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին և լույս 13-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային ուղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Մայիսի 11-ին և լույս 12-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային և հյուսիսային հատվածներում կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (22 արկ) և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր (12 արկ):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |