Հայ մոդելը՝ Costa Blanca Fashion Week միջազգային մրցույթի հաղթող![]() 15 մայիսի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանն առաջին տեղն է գրավել Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World-2017 գեղեցկության միջազգային մրցույթում։ Այդ մասին մոդելը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Մրցույթը տեղի է ունեցել մայիսի 5–15–ը Իսպանիայում։ Գրառման մեջ ասվում է, որ չնայած երազում էր հաղթանակի մասին, սակայն չէր էլ կարող պատկերացնել, որ հենց ինքը կդառնա Costa Blanca Fashion Week–ի հաղթողը։ «Մոդելային ոլորտում ես դեռ նորեկ եմ, և նման մեծ հաջողությունն իսկապես անսպասելի էր։ Ինձ համար կրկնակի հաճելի է, որ չնայած իմ մրցակիցները պրոֆեսիոնալ մոդելներ էին, բայց գլխավոր մրցանակին արժանացա ես»,-նշել է մոդելը։ Մերի Հակոբյանն արժանացել է նաև «Լավագույն մարմին» և «Միսս ֆոտոգենիկ» տիտղոսներին։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |