ՌԴ ԱԳՆ-ն՝ ՊԲ տեխնիկայի հրթիռակոծման մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ ՊԲ տեխնիկայի հրթիռակոծման մասին

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին ադրբեջանական հրթիռով խոցված ռազմական օբյեկտի բնույթի, վնասվելու աստիճանի ու զոհերի առկայության վերաբերյալ տվյալներն իրարամերժ են: Այս մասին է հայտարարել ՌԴ ԱԳՆ-ն՝ միջադեպի վերաբերյալ PanARMENIAN.Net ին մեկնաբանությունում:

«ՌԴ-ն որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է կրակի դադարեցման ռեժիմի բոլոր խախտումներն ու կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր միջոցները հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար», - ասվում է մեկնաբանությունում:

ՊԲ հաղորդագրության համաձայն, մայիսի 15-ին, շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Ադրբեջանական կողմի հայտարարությամբ, երկրի զինուժը թիրախավորել էր «Օսա» զենիթահրթիռային համալիր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---