Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա

Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։

The Armenian Weekly-ն հաղորդում է, որ բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։

Հայ դատի հանձնախմբից հայտնել են, որ Սպիտակ տան մոտ ակցիան անցնում էր խաղաղ, Էրդողանի կողմնակիցները հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հավաքված ցուցարարների վրա։ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ սա բռնության այնպիսի տեսակ է եղել, որ երբեք չես ակնկալում տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում, բայց որը սովորական է Էրդողանի Թուրքիայի համար:

Ամերիկահայերը միացել էին մայիսի 16-ին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի ակցիային, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը քրդական, հունական ու ասորական կազմակերպությունների հետ միասին բողոքի ակցիա է անցկացնում, որպեսզի ուշադրություն գրավի Թուրքիայում Էրդողանի ռեպրեսիաներին ու երկրի սահմաններից դուրս ագրեսիային։

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Թուրքիային ՔԱԿ դեմ պայքարում, բայց օգնում է սիրիացի քրդերին

Photo: Scenes from the aftermath of the attack (Photos: Screenshots of the ANCA live stream/Facebook)
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---