Forbes. Հայուհու Ani&Alex ոսկերչական բրենդը կարող է աշխարհում առաջատարներից դառնալ

Forbes. Հայուհու Ani&Alex ոսկերչական բրենդը կարող է աշխարհում առաջատարներից դառնալ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes-ի հունիսյան համարի շապիկին ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանն է:

Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Քերոլին Ռաֆայելյանը ներառվել է ԱՄՆ ամենահարուստ կանանց Forbes-ի ցանկում, որոնք ինքնուրույն են վաստակել իրեց կարողությունը:

Ռաֆայելյանը տարեկան 10 մլն դոլար է վաստակում՝ 33-դոլարանոց թևնոցներ վաճառելով: Հոդվածում ասվում է, որ ընկերության եկամտի 80%-ը էքսկլյուզիվ թևնոցներն են, որոնց դիզայնի վրա աշխատել է ինքը Ռաֆայելյանը:

Forbes-ը նշում է, որ 50-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական բրենդի բաժնետոմսերի 80 տոկոսը, որոնք գնահատվում են առնազվն 1,2 մլրդ դոլար:

Ըստ կանխատեսումների, 2020-ին Ռաֆայելյանի հիմնած բրենդը կարող է լուրջ մրցակից դառնալ հայտնի Pandora ապրանքանիշի համար, որը ոսկերչական աքսեսուարների համաշխարհային շուկայի առաջատարն է:

Ռաֆայելյանը նաև ընդգրկվել է «Աշխարհի ամենազորեղ 50 կանանց» ցանկում, ըստ ամերիկյան Working Together ամսագրի: Նրա կարողությունը 700 մլն դոլար է: Նա համարվում է աշխարհի ամենահարուստ հայուհին:

2004-ին Ռաֆայելյանը հիմնել է Alex&Ani ընկերությունն, անվանելով այն դստրերի պատվին և ստանձնելով Ռոդ Այլենդում գործող հոր ոսկերչական գործարանի զարգացումը: Նա կենդանակերպի նշաններով թևնոցների արտադրություն է սկսել, որը դարձել է նրա բրենդի հիմնական արտադրանքը: 2010-ին ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն: 2015-ին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում:

Ընթերցեք նաև.Հայուհի Քերոլին Ռաֆայելյանը` ինքնուրույն կայացած կանանց Forbes-ի ցուցակում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---