Հնգյակից երկու աղջկա վիճակը լավանում է

Հնգյակից երկու աղջկա վիճակը լավանում է

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից ոնջ մնացած երկու աղջկա վիճակը կայուն է՝ լավացման դինամիկայով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Աղջիկների վիճակը դեռ միջին ծանրության է գնահատվում: Լավացման դրական միտում կա», - նշեցին նախարարությունից:

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։

Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---