24 մայիսի 2017 - 12:11 AMT
Չեչնիայում 1942-ին զոհված 15 հայ զինվորի և սպայի մասունքներ են գտել

Մարտի 23-ից ապրիլի 5-ը Չեչնիայի Նաուրի շրջանում «Թերեկ 2016» որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են 70 խորհրդային զինվորի և սպայի մասունքներ, որոնք 1942-ին մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայի տարածքում:

Հայտնաբերված մասունքների թվում են Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից զորակոչված 15 հայ զինծառայողի մասունքները: Այդ մասին հայտարարել է որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը, հայտնում է Ռուսարմինֆոն:

«Այժմ մենք որոնում ենք զոհվածների հարազատներին՝ իրազեկելու և հուղարկավորության արարողությանը հրավիրելու համար»,-ասել է Ֆետիսովը:

Ֆեստիսովը տրամադրել է հայ զինծառայողների ցուցակը, որոնց մասունքները հայտնաբերվել են.

1. Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923թ., ծննդավայրը՝ Նախիջևանի ԻՄ, Օրդուբադի շրջան, գ. Ռումշա: Զորակոչվել է ՀԽՍՀ Կիրովի զինկոմիսարիատից: 2. Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918թ., ծննդավայրը՝ Վրացական ԽՍՀ, ք. Թբիլիսի: Զորակոչվել է Վրացական ԽՍՀ 26 Կոմիսարների անվան զինկոմ-ից: 3. Ասպրյան Սանդրո Մուկուչև, ծննդավայրը՝ ՀԽՍՀ Իջևանի շրջան, գ.Գերասին: Զորակոչվել է ՀԽՍՀ Ալավերդիի շրջզինկոմիսարիատից: 4. Հակոբյան Եղիշ Հաբեթի, ծննդավայրը՝ Հյուսիսօսական Ինքնավար Հանրապետություն, ք. Օրջոնիկիձե 5. Ալեքսանյան Շայնիզար Մելոքի, ծննդավայրը՝ ՀԽՍՀ, զորակոչվել է ՀԽՍՀ-ից 6. Աբրահամյան Մակ Աբրահամի, ծննդավայրը՝ ՀԽՍՀ, ք. Երևան: Զորակոչվել է ՀԽՍՀ Երևանի ք. Մոլոտովի շրջանից: 7. Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորիի, ծննդավայրը՝ Վրաց. ԽՍՀ, Ծալկայի շրջան, գ. Մոլոտովո: Զորակոչվել է Ծալկայի զինկոմ-ից: 8. Գալստյան Աղաջան Արմ..., ծննդվայրը՝ ՀԽՍՀ, Վաղարշապատի շրջան, գ. Վերին Խաթունարխ: Զորակոչվել է ՀԽՍՀ Վաղարշապատի զինկոմ-ից: 9. Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի, ծննդավայրը՝ ՀԽՍՀ, ք. Լենինական: Զորակոչվել է ՀԽՍՀ Լենինականի զինկոմ-ից: 10. 10. Կարապետյան Եղիշ Օ..., ծննդավայրը՝ ՀԽՍՀ, ք. Երևան: Զորակոչվել է ՀԽՍՀ ք. Երևանի Սպանդարյանի զինկոմ-ից: 11. Ղահրամանյան Ղուկաս Զաքարի, ծննդավայրը՝ ՀԽՍՀ, Շամշադինի շրջան, գ. Ղըզլիբ: Զորակոչվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի զինկոմ-ից: 12. Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911թ., ծննդավայրը՝ ՀԽՍՀ, Մարտունու շրջան, գ. Իսաքար: Զորակոչվել է ՀԽՍՀ Մարտունու շրջանի զինկոմ-ից: 13. Մուրադյան Հրանտ Մելիքի, ծննդավայրը՝ ք. Երևան: Զորակոչվել է ՀԽՍՀ Ք. Երևանի Բերայի անվան զինկոմ-ից: 14. Հովհաննիսյան Ալի Գրիգորիի, ծննդվայրը՝ ՀԽՍՀ, Հոկտեմբերյանի շրջան: Զորակոչվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանային զինկոմ-ից: 15. Եսայան Գնունի Կամիսարի, 1923թ. , ծննդավայրը՝ Ստավրոպոլի երկրամաս, Մոլոտովի շրջան, զորակոչվել է Մոլոտովի շրջանային զինկոմ-ից: