Ռուբեն Վարդանյան. Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են ՀՀ ապագան

Ռուբեն Վարդանյան. Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են ՀՀ ապագան

PanARMENIAN.Net - Բարեգործությունն ու դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան: Այս մասին Երևանում մայիսի 23-24-ն անցկացվող երկօրյա գիտաժողովին՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը:

Գործարարը ուշադրություն է հրավիրում թվերին՝ 18 տոկոս գործազրկություն և արտադրողականություն, որը 2,5 անգամ ցածր է Եվրոպական Միության ոչ առաջատար երկրների՝ Բուլղարիայի և Ռումինիայի ցուցանիշներից։

«Դրամական փոխանցումները սպանում են Հայաստանի ապագան, բարեգործությունը սպանում է Հայաստանի ապագան այն ձևով, որով արվում է, քանի որ փոփոխության չի մղում: Ես միանգամայն համոզված եմ՝ բարեգործությունը, դրամական փոխանցումները, միջազգային օգնությունը, դրամաշնորհները սպանում են Հայաստանի ապագան։ Դրանք նպաստում են «յոլա գնալուն», սակայն չեն ստեղծում լավագույնը դառնալու հնարավորություն», - ասել է Վարդանյանը, գրում է ՍիվիլՆեթը։

Նա հավելել է. «Այսօր Դիլիջանում սովորում են երեխաներ 75 երկրից՝ Ճապոնիայից մինչև Զիմբաբվե, Չիլի, ամբողջ այս տարածաշրջանից, այդ թվում՝ ութ երեխա Թուրքիայից»:

Նա նշել է, որ ուրախ կլինեին, եթե ադրբեջանցի երեխաներ նույնպես ուսանեին այնտեղ, քանի որ «մի օր նորից միասին ենք ապրելու»։

Դիլիջանի դպրոցում, ասում է Վարդանյանը, երեխաներին խրախուսում են պահպանել սեփական ինքնությունը՝ սովորելով ապրել նույն սենյակում այլ ազգերի ներկայացուցիչների հետ։

Հայերի առանձնահատկությունը բարերարը տեսնում է հենց նրանում, որ աշխարհի տարբեր ծայրերում հարմարվելով նոր իրականությանը՝ չեն ձուլվել։

Դիլիջանի դպրոցի առանձնահատկությունը համարում է այն, որ ի տարբերություն այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր սվորող ուսանողների, Հայաստանում սովորողները ստիպված չեն փոխել իրենց ինքնությունը, քանի որ Դիիջանում խրախուսվում է այդ ինքնության պահպանումը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---