Ավակով. Լվովի Սբ Կազիմիրի տաճարը կվերադարձվի Հայ կաթողիկե եկեղեցուն

Ավակով. Լվովի Սբ Կազիմիրի տաճարը կվերադարձվի Հայ կաթողիկե եկեղեցուն

PanARMENIAN.Net - Լվովի Սբ Կազիմիրի եկեղեցին, որն Ուկրաինայի ՆԳՆ բալանսին է գտնվում, կփոխանցվի Հայ կաթողիկե եկեղեցուն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մենք կարևորում ենք պատմական արդարության վերականգնումը եկեղեցու հանդեպ: Այնպես է ստացվել, որ ՆԳՆ սեփականություն է համարվում Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող հուշարձանը: Մենք ուսումնասիրել ենք բոլոր հնարավորությունները և որոշել ենք վերադարձնել այն եկեղեցու տնօրինությանը»,-ասել է նախարարը, հայտնում է Rusarminfo-ն:

Ըստ Ավակովի, Ուկրաինայում ավելի քան 80 եկեղեցի և կրոնական նշանակության տարբեր շինություններ կան, որոնք պատմականորեն պատկանել են Ուկրաինայի հայկական ազգային և կրոնական կազմակերպություններին, որոնցից միայն 5-ն է վերադարձվել հայ համայնքին:

Հայ Կաթողիկե Եկեղեցին պատկանում է Արևելյան Կաթոլիկ եկեղեցիներին և այսպիսով ենթարկվում է Հռոմի պապի առաջնությանը։ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման գաղափարը առաջացել է 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ հող ճամփորդող խաչակիրների և տեղի հոգևորականության միջև կապերի հաստատումից։ Ներկայիս Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ. Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետն է։

Պաշտոնապես Եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV Աբրահամ Պետրոս Ա. Արծիվեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի Պատրիարք, որն այսպիսով փաստորեն դառնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջին Պատրիարքը

Լվովի Սբ Կազիմիր եկեղեցին կառուցվել է 1630-ին: Խորհրդային տարիներին այնտեղ գործել է անչափահաս աղջիկների գաղութը: 1980-ականներից համալիրն օգտագործվել է ԽՍՀՄ ՆԳՆ կողմից, իսկ 1991-ին փոխանցվել է Ուկրաինայի ՆԳՆ բալանսին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---