Բաքուն ընդդեմ Yell Extreme Park-ի. Կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ-ին թույլ չտալ թռիչքները Արցախի երկնքում![]() 25 մայիսի 2017 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում չափազանց մտահոգված են այն լուրով, որ Արցախում կարող են զբոսաշրջային ավիաթռիչքներ իրականացվել, մասնավորապես, Ստեփանակերտից Շուշի, նաև Գանձասար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի օդանավակայանը և Yell Extreme Park-ը համատեղ թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։ Yell Extreme Park-ի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը հայտարարել է, որ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով: Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ։ Թռիչքների տևողություն կլինի 20 րոպե: Չափազանց նյարդայնանալով զբոսաշրջային թռիչքների հեռանկարից՝ Բաքուն կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ-ին «միջոցներ ձեռնարկել կանխելու համար հերթական հայկական սադրանքը» և թույլ չտալ թռիչքները Արցախի երկնքում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, գրում է Haqqin.az-ը: «Զբոսաշրջայինի անվան տակ ավիաթռիչքներ կազմակերպելու ծրագրերը Երևանի հերթական սադրանքն են և վնասում են բանակցային գործընթացին: Ստեփանակերտի օդանավակայանն ամրագրված է հատուկ կոդով որպես Ադրբեջանի գույք, Ադրբեջանն արգելել է թոռիչքները ԼՂ օդային տարածքում, քանի որ անհնար է ապահովել դրանց անվտանգությունը: Ադրբեջանի այս դիրքորոշմանը սատարում են Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը և Քաղավիացիայի եվրոպական կոնֆերանսը»,-ասել է Հաջիևը: Նա հավելել է, որ Ադրբեջանը դիմելու է համապատասխան միջազգային կառույցներին: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |