Բրեիովայի «Գայանե ջանի խոհանոցը» խոհարարության համաշխարհային մրցույթում 2-րդն է![]() 29 մայիսի 2017 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հեռուստահաղորդավար և խոհարար Գայանե Բրեիովայի «Գայանե ջանի խոհանոցը» գիրքը խոհարարության համաշխարհային մրցույթում՝ Best in the world Gourmand Cook Books Awards 2017-ում երկրորդ տեղն է զբաղեցրել Woman Chef անվանակարգում: Այդ մասին Գայանեն գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Best in the world Gourmand Cook Books Awards 2017-ն ավարտվեց: Որքան շատ եմ ես սիրում խոհարարությունը: Որքան անկեղծ եմ ուրախանում և սիրահարվում այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են այս աննկարագրելի, գեղեցիկ, կարևոր ու համեղ գործին: Իմ առաջին գիրքը` «Գայանե ջանի խոհանոցը», իմ խոհարարական պատմությունները երկրորդ տեղն են զբաղեցրել Woman Chef անվանակարգում», — գրել է նա: Գայանեն շեշտել է, որ մրցույթի շնորհիվ հայկական խոհանոցի մասին իմացել է տարբեր երկրի մոտ 200 ներկայացուցիչ: Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Իսպանիան ներկայացնող մասնակիցը, իսկ երրորդը` Չինաստանի մասնակիցը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |