ՊՆ. Ադրբեջանցիները խոցում են իրենց թիրախները և ներկայացնում իբր հայկական նշանակետերի խոցում

ՊՆ. Ադրբեջանցիները խոցում են իրենց թիրախները և ներկայացնում իբր հայկական նշանակետերի խոցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում խոցում են իրենց թիրախները, նկարահանում դրանք և ներկայացնում իբր հայկական նշանակետերի խոցում: Այս մասին լրագրողներին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից այս օրերին տարածվող տեղեկատվությունը, թե իրենք խոցել են հայկական զինված ուժերի հրամանատարական դիտակետ, չի համապատասխանում իրականությանը:

«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ, կարծես թե, հենց հրետանային զորավարժություններ, որոնց ընթացքում հավանաբար, իրենք իրենց թիրախներն են խոցում, տեսանկարահանում դրանք, և ինչպես շատ հաճախ անում են, զորավարժությունները ներկայացնում են` իբր հայկական նշանակետերի խոցում», - ասել է Հովհաննիսյանը, գրում է Aysor.am-ը:

Անդրադառնալով սահմանային ընդնահուր իրավիճակին` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վիճակը հանգիստ է. «Որպես կրակոցների քանակ` առօրյա սովորական կրակոցներ են»։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---