Պայթյուն Շիրազում. ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է՝ տուժածների թվում հայեր կան, թե՝ ոչ

Պայթյուն Շիրազում. ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է՝  տուժածների թվում հայեր կան, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին՝ տեղի ժամանակով 01։00-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Շիրազ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում։ Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նախնական տվյալներով 37 մարդ է տուժել, որոնցից 15-ը տեղափոխվել են հիվանդանոց։

ՀՀ արտգործնախարարությունը ճշտում է՝ արդյոք պայթյունի հետևանքով տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Դեսպանությունից հարցում ենք կատարել, բայց դեռ պատասխան չենք ստացել: Սպասում ենք»,- ասաց խոսնակը։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ պատճառ կարող էր հանդիսանալ գազի արտահոսքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---