Շաբաթն առաջնագծում. Օպերատիվ իրադրությունը հարաբերական հանգիստ էր![]() 3 հունիսի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մայիսի 29-ից հունիսի 2-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի և ենթակա զորամասերի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |