Սյունիքում կարկուտի հետևանքները. Բերքը 60-ից 100%-ով է վնասվել

Սյունիքում կարկուտի հետևանքները. Բերքը 60-ից 100%-ով է վնասվել

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է Սյունիքի մարզ` դիտարկելու տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափերը:

Փոխնախարարը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է Գորիս, Տեղ, Խնձորեսկ, Արավուս, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Վաղատնի, Որոտան և Նորավան համայնքներում, զրուցել համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ:

Ըստ նախնական ուսումնասիրությունների` մարզում առավելապես տուժել են խոշորացված Գորիս, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Վերին Խոտանա, Կոռնիձոր, Սվարանց, Վաղատնի, Որոտան, Արավուս, Նորավան համայնքները` մոտ 60 տոկոսով, իսկ առանձին հողակտորներ` 80-100 տոկոսով։

«Աշխատանքային խումբն առավել մանրակրկիտ կներկայացնի վնասի չափերը, հանձնաժողովը կամփոփի տվյալներն ու կներկայացնի կառավարություն։ Չնայած որոշ համայնքներում, օրինակ Կոռնիձոր և Տեղ համայնքների որոշ դաշտերում կարկտահարության վնասը 80-90 տոկոս է կազմում, բայց հարակից տարածքներում այդուհանդերձ լավ բերք է սպասվում: Հուսանք, որ բնությունը նման տհաճ անակնկալներ էլ չի պատճառի»,- նշել է փոխնախարար Հարությունյանը:

Մասնագետները գյուղացիներին խորհրդատվություն են տրամադրել կարկտահարության վնասների վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, իսկ 100 տոկոսով վնասված մշակաբույսերը, որոնք հնարավոր չէ վերականգնել, խորհուրդ են տվել օգտագործել որպես կանաչ պարարտանյութ և անցկացնել հողի տակ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարին առաջարկել էր ՀՀ-ում կարկտահարության դեմ ըստ գոտիականության տեղադրել հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել: 2016-ի կարկտահարությունից տուժել է մոտ 70 համայնքի բնակիչ: Նրանց խնդիրները հնարավորինս մեղմելու համար անհրաժեշտ է հատկացնել 506 մլն 622 հազար 700 դրամ:

Կարդացեք նաև՝Վարչապետ. Հրթիռային հակակարկտային համակարգին մոտ $10-12 մլն կհատկացվի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---