Երևանը՝ ամառային weekend-ին ռուսաստանցիների նախընտրած քաղաքների 10-ում![]() 5 հունիսի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է ամառային weekend-ի համար ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների 10-ում: Այդ մասին հայտնել է ՏուրՍտատ գործակալությունը: Ամառային հանգստյան օրերի համար ռուսաստանցիների նախընտրած քաղաքներն են Երևանը, Մինսկը, Պրահան, Թբիլիսին, Բաքուն, Տալլինը, Ռիգան, Վիլնյուսը, Բարսելոնան և Հռոմը: Նշվում է, որ հունիսի 10-12-ը ՌԴ-ում երկար հանգստյան օրեր են (3 օր), քանի որ հունիսի 12-ին նշվում է Ռուսաստանի օրը: Վարկանիշը կազմվել է ամառային ամիսների համար հյուրանոցներում առցանց ամրագրման տվյալների վերլուծության հիման վրա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |