ՌԴ Պետդումա է ներկայացվել տիեզերքի գծով ՀՀ հետ պայմանագրի վավերացման նախագիծը![]() 17 հունիսի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: «Վավերացնել ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում»,-ասվում է օրենքի նախագծում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Համաձայնագրով որոշվում են տիեզերքի ոլորտում համագործակցության զարգացման սկզբունքներն ու նորմերը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության կանոնակարգման հարցերը և այլն: Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի ապրիլի 7–ին Երևանում։ Համաձայնագրի նպատակն է երկու երկրների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտումն ու օգտագործումը, տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացումը, դրանց կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, այդ նպատակով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |