ՄԽ համանախագահները Լաչին, Զանգելան, Քուբաթլու ու Քելբաջար են այցելել19 հունիսի 2017 - 21:13 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Երևան, Ստեփանակերտ ու Բաքու կատարած այցի առնչությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ բացի 3 կողմերի իշխանությունների հետ հանդիպումներից, Բաքվում եղել է նաև հանդիպում տեղի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: ԼՂ-ում համանախագահներն այցել են են «Զանգելանի, Քուբաթլուի, Լաչինի ու Քելբաջարի շրջանները»: Նշվում է, որ Բաքվում համանախագահները կոչ արեցին Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալ լարվածության հետագա աճից, նույն կոչն արվեց նաև Ստեփանակերտում ու Երևանում: Համանախագահները կոչ արեցին կողմերին քննարկել շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազմանն ուղղված քայլեր քննարկել: Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Հունիսի 16-ին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |