ԵՄ-ն €3 մլն կհատկացնի ՀՀ-ին Սիրիայից փախստականների համար

ԵՄ-ն €3 մլն կհատկացնի ՀՀ-ին Սիրիայից փախստականների համար

PanARMENIAN.Net - ԵՄ-ն €3 մլն կհատկացնի Հայաստանին Սիրիայից փախստականներին օգնելու նպատակով: Այդ մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը հունիսի 20-ին հաստատել է 275 մլն եվրո ընդհանուր գումարի նախագիծը մեղմելու համար սիրիական ճգնաժամի հետևանքները: Նախագծի շրջանակում նախատեսվում է սատարել փախստականներին և նրանց ընդունող երկրներին՝ Հայաստանին, Թուրքիային, Լիբանանին, Հորդանանին, Իրաքին, արևմտյան Բալկաններին:

Ընդհանուր գումարից 3 մլն եվրո կհատկացվի Հայաստանին՝ սատարելու համար Սիրիայից ներգաղթած փախստականներին՝ ընդլայնելով հասանելի բուժծառայությունների և հոգեբանասոցիալական ծառայություններին շրջանակը, բարելավելով բնակարանային պայմանները, ընդլայնելով տնտեսական նախագծերին մասնակցելու հնարավորությունները, ինչպես նաև նպաստելով դպրոցականների և ուսանողների ինտեգրմանը:

€126.5 մլն կհատկացվի Թուրքիային, €90 մլն՝ Լիբանանում, Թուրքիայում և Հորդանանում կրթական ծրագրերի համար, €25՝ Իրաքում, Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում կանանց և աղջիկներին աջակցելու համար:

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանն ընդունել է մոտ 22.000 սիրիացի փախստական:

Photo. UNHCR
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---