Բակո Սահակյանին երրորդ նախագահական ժամկետի կառաջադրեն

Բակո Սահակյանին երրորդ նախագահական ժամկետի կառաջադրեն

PanARMENIAN.Net - Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) «Ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությունը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու է Բակո Սահակյանի թեկնածությունը:

Համապատասխան որոշումն ընդունվել է ԱԺԿ հուլիսի 1-ի նիստի ընթացքում:

Բակո Սահակյանը ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնն 2007-ին, վերընտրվել՝ 2012-ին:

ԼՂՀ-ում կայացած սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի անուղղակի ընտրություններ՝ խորհրդարանի քվեարկությամբ,2017-2020թթ. ժամանակաշրջանիհամար: 2020թ.-ից ընտրությունները կրկին ուղղակի են լինելու և անցկացնվելու են խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---