Kirk Kara-ն 10-րդ անգամ անընդմեջ արժանացել է Jewelers’ Choice մրցանակին

Kirk Kara-ն 10-րդ անգամ անընդմեջ արժանացել է Jewelers’ Choice մրցանակին

PanARMENIAN.Net - Ոսկերչական զարդերի հայտնի Kirk Kara բրենդն առաջին ապրանքանիշն է, որը 10-րդ անգամ անընդմեջ արժանացել է «Ոսկերիչների ընտրությունը» (Jewelers’ Choice Award) հեղինակավոր մրցանակին: Ընկերությունը 10-րդ անգամ պարգևատրվել է լավագույն հարսանեկան դիզայնի համար, գրում է Asbarez-ը:

Առաջին մրցանակը շնորհվել է կրկնակի օղակով պսակադրության մատանուն Pirouetta հավաքածուից: Բրենդի ևս 2 մատանի է հայտնվել եզրափակչում:

Kirk Kara ոսկերչական բրենդի պատմությունը սկսվել է 1890-ին Հայաստանում: Այն ժամանակ Քըրք Ղարագյոզյանը փոքր արհեստանոց էր բացել, որտեղ ցուցադրում էր իր ձեռքով պատրաստած նրբաճաշակ ոսկե զարդերը, որոնց ներշնչանքի աղբյուրը հայկական մշակույթն էր: 2015-ին, Հայոց ցեղասպանության տարիներին Քըրքը սպանվեց: Հոր մահից հետո նրա գործը շարունակեց որդին՝ Արթին Ղարագյոզյանը, որն իր տաղանդով գերեց արտասահմանցի պատվիրատուներին: 20-րդ դարի 80-ականներին ոսկերչի ընտանիքն արտագաղթեց ԱՄՆ, որտըեղ ընկերությունը սկսեց արագ զարգանալ՝ նվաճելով շուկան:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---