Նախարար. Սյունիքում միայն թեթև արդյունաբերության մեջ հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել17 հուլիսի 2017 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում առկա հզորություններով միայն թեթև արդյունաբերության ոլորտում հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքում՝ անդրադառնալով մարզի թեթև արդյունաբերության ներուժին։ Նախարարը հուլիսի 14-16-ը աշխատանքային այցով Սյունիքում էր` ծանոթանալու մարզի տնտեսական և զբոսաշրջային ծրագրերին: Նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Կապանի և Խնձորեսկի թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Սուրեն Կարայանը վերջիններիս հետ քննարկել է զարգացման ծրագրերը և պետության օժանդակության ձևաչափը՝ հավելելով, որ կառավարությունը հետամուտ կլինի մարզի թեթև արդյունաբերության ծրագրերի խթանմանն ու զարգացմանը։ Սուրեն Կարայանը Սյունիքում այցելել է Ազատ տնտեսական գոտու շինհրապարակ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին։ Նրան են ներկայացվել ազատ տնտեսական գոտու հատակագիծը, ենթակառուցվածքները և շինարակական աշխատանքների մանրամասները։ Նախարարը և Մեղրու մաքսակետի ղեկավարությունը Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչների հետ քննարկել են ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները։ Սուրեն Կարայանը նաև ծանոթացել է Մեղրու մաքսակետում իրանցի զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական նյութերին, զբոսաշրջիկների ներհոսքի վերաբերյալ տվյալներին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Նախարար Կարայանն այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության շինհրապարակ։ Նախարարի գլխավորած աշխատանքային խումբը ծանոթացել է արտադրամասի շինարարական աշխատանքներին և քննարկել ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը։ Ընկերության գործադիր տնօրեն Սարմեն Սարգսյանի խոսքով՝ կառավարությունը ձեռք է մեկնել իրենց ծրագրին և պետության կողմից տրված արտոնությունը մեծապես օգնել է ծրագրին։ Գործարարը նշել է, որ գործարանի շինարարական աշխատանքները կավարտվեն երկու ամսից՝ սկսելով պահածոների արտադրությունը։ Նախարար Կարայանի օրակարգում էր նաև այցը Մեղրու պահածոների գործարան: Գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ արտադրամասը կրկնապատկել է արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ։ Գործարարի խոսքով՝ պետության՝ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված վարկը և պետական սուբսիդավորումը էապես օգնել են բիզնեսին ոտքի կանգնել և ընդլայնվել, իսկ խնայողություններն ուղղվում են գործարանի վերազինմանը։ Գրիշա Գրիգորյանը նշել է, որ ավելացել են նաև արտահանման ուղղությունները՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններկտրամադրվեն: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին»,-ավելի վաղ ասել էր վարչապետը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |