Շաբաթն առաջնագծում. Իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է եղել

Շաբաթն առաջնագծում. Իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է եղել

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է մոտ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց:

Ընթերցեք նաև.2017-ի 1-ին կիսամյակում շփման գծում հրադադարը խախտվել է մոտ 9.000 անգամ

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---