Ռուսաստանցի դիզայներ Վարդուհի Նազարյանի հավաքածուն ոգեշնչված է Փարաջանովի արվեստով![]() 25 հուլիսի 2017 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի դիզայներ Վարդուհի Նազարյանը գարուն-ամառ-2018 հագուստի հավաքածուն ստեղծել է՝ ոգեշնչվելով Սերգեյ Փարաջանովի երևանյան տուն-թանգարան այցելությամբ, գրում է ռուսական L'OFFICIEL-ը: Նշվում է, որ նոր հավաքածուի ստեղծման գաղափարը ծնվել է 2013-ին, երբ դիզայները Երևանում այցելել էր Փարաջանովի տուն-թանգարան և տեսել 1978-ի «Կրեպ դե ջինի» նմուշները» գործը: «Իմ կյանքը կիսվեց 2 մասի՝ տեսածից առաջ և հետո: Բայց մոտ 3 տարի պահանջվեց, որպեսզի ես կարողանայի գիտակցված օգտագործել նրա ժառանգությունը՝ սեփական զգեստները ստեղծելով: Ես հավաքել եմ շիֆոնի և նուրբ մետաքսի բոլոր նմուշները, որ կուտակվել էին վերջին 10 տարում»,-ասել է Նազարյանը: Ըստ նրա, նա աշխատել է աղբի հետ, որը դիզայներները սովորաբար թափում են: «Սկզբից հատուկ մկրատով կտրատել եմ շիֆոնի ուղղանկյուն թերթիկները, հետո անհրաժեշտ դասավորությամբ տեղադրել սովորական սպիտակ բամբակից կարված հագուստի վրա: Հետո արդեն դերձակները այդ նույն հաջորդականությամբ կարել են շիֆոնի թերթիկները կտորին»,-ասել է դիզայները: Նազարյանը նշել է, որ երկար ժամանակ տատանվում էր հավաքածուի որոշ տարրեր ստեղծելիս, ուստի մտորումները տևել են 8 ամիս: «Շիֆոնի թերթիկներով այդ զգեստները սկսել ենք պատրաստել 2016-ի աշնանից՝ ես կասկածում էի, թողնում, չէր ուզում տեսնել, հետո սկսում էի նորից քորոցներով ամրացնել թերթիկները կտորի վրա: Եվ այդպես 8 ամիս շարունակ: Ըստ էության, Փարաջանովն «օգնեց ինձ» զգեստներ ստեղծել այդ աղբից »,-ասել է նա: Հավաքածուն մարմնագույն, վարդագույն, վառ նարնջագույն երանգներ ունի, համեմված վարդագույն տարրերով, որոնք դիզյաներն ընտրել է՝ ելնելով գերմանացի նկարիչ Պաուլ Կլեեի աշխատանքներից: Վարդուհի Նազարյանը դպրոցն ավարտել է Հայաստանում, այնուհետև ընդունվել է Մոսկվայի Դիզայնի և տեխնոլոգիաների համալսարան: Իր համանուն Vardoui Nazarian բրենդը նա ստեղծել է 2007-ի դեկտեմբերին, որի համար որպես լոգոտիպ է ընտրել հայկական հեքիաթների հազարան բլբուլը: Դիզայները որպես ոգեշնչման աղբյուր հաճախ է անդրադառնում Հայաստանի եզակի ճարտարապետությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |