«Տաշիր Կապիտալը» կգրավադրի ՀԷՑ-ի բաժնետոմսերի 69.9%-ը

«Տաշիր Կապիտալը» կգրավադրի ՀԷՑ-ի բաժնետոմսերի 69.9%-ը

PanARMENIAN.Net - «Տաշիր Կապիտալը» խնդրել է Կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69.9%-ը կազմող՝ 172.496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգի չզեկուցվող կետերի թվում:

Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

Գնորդը չպետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 67 տոկոս բաժնետոմսերը ծանրաբեռնի կամ օտարի առանց նախօրոք ստանալու Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը:

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը կլիազորվի ՀՀ կառավարության անունից ստորագրել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69.9 տոկոսը կազմող՝ 172.496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---