Արցախում ամուսնությունների թիվն աճել է

Արցախում ամուսնությունների թիվն աճել է

PanARMENIAN.Net - Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է: 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է մոտ 30% (283): Այդպիսի տվյալներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը:

2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518- ը՝ աղջիկ: Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---